Ավստրալիայի կառավարությունը մտադիր է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի միջոցները
International newsԱվստրալիայի կառավարությունը մտադիր է նոր դաշնային խորհրդարանի քննարկմանը դնել ահաբեկչության դեմ պայքարի օրենքները խստացնող օրինագիծը, որն իրավապահ մարմիններին լրացուցիչ լիազորություններ է տալիս ահաբեկչությունների կանխման համար։ Այս մասին ասել է վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մենք խորհրդարանին կներկայացնենք այդ փոփոխությունները «Հակաահաբեկչական օրինագիծ համար մեկ» գրանցման համարով,– ասել է վարչապետը։– Դա թույլ կտա երկարաձգել բանտերում այն կալանավորների պահման ժամկետը, որոնց մեղադրում են ահաբեկչության մեջ, եւ որոնց ազատազրկման ժամկետն արդեն մոտենում է ավարտին, սակայն նրանք դեռ վտանգ են ներկայացնում հասարակության համար»։
Վարչապետը նաեւ նշել է, որ նոր օրենսդրությունն իրավապահներին լիազորություններ կտա կանխել 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անձանց ահաբեկչական գործունեությունը։