ԵԱՀԿ-ում մտահոգիչ են անվանել Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների մասին լուրերը
International newsՀուլիսի 25-ին NTV հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի դատախազությունը 42 լրագրողների ձերբակալելու օրդեր է տվել՝ երկրում հեղաշրջման փորձի գործի հետաքննության շրջանակում: Լրագրողներին կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
«Թուրքիայից շատ մտահոգիչ լուրեր ենք ստացել ՝ 42 լրագրողների ձերբակալությունների հրամանի մասին, ուշադիր կհետեւենք այդ զարգացումներին»,- ասվում է Twitter–ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում:
Հուլիսի 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են արել, որը իշխանությունները կանխել են: Ըստ վերջին տվյալների, դիմակայության հետեւանքով, որի կենտրոնները Ստամբուլն ու Անկարան էին, 246 քաղաքացի է զոհվել, չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար մարդ էլ վիրավորում է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: