Մոուրինյու․ Պրեմիեր լիգան ավելի յուրահատուկ է դառնում
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին և նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ խաղարկությունից։
-Գվարդիոլան ճիշտ է ասել՝ բոլորը սովորում են դժվարություններից։ Որքան բարդ ճանապարհ ես անցնում, այնքան մեծ ջանքեր պետք է գործադրես։ Կարծում եմ՝ ես և Պեպը նպաստել ենք միմյանց զարգացմանը, սակայն ֆուտբոլում 11 հոգի խաղում է 11 հոգու դեմ։ Ֆուտբոլիստներն են ամեն ինչ վճռում, և նրանք մարզիչներից կարևոր են։
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» թոփ-ակումբներ են, որոնք բարձր նպատակներ են սահմանել, սակայն կան նաև այլ մրցակիցներ։ Անգլիայի չեմպիոնի կոչման համար պայքարելու է 6-7 թիմ։ Կասկած չկա՝ յուրաքանչյուրը պայքարելու է յուրաքանչյուր միավորի համար։ Պրեմիեր լիգան նախկինում էլ էր առանձնահատուկ առաջնություն, սակայն այժմ ավելի յուրահատուկ է դառնում,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «The Telegraph»-ից։