Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե այսպես շարունակվի, ապա մենք անընդհատ ցնցումների մեջ ենք լինելու. Ա.Սարգսյան

Interview

ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, թեև չգիտի, թե «Սասնա ծռերի» մեջքին ինչ ուժեր են կանգնած, սակայն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրի տարածքով հետաքրքրվող գերտերությունները և թշնամիներն այս առիթը բաց չեն թողնի, որպեսզի օգտվեն ներկայիս իրավիճակից:

Նա նաև դժվարացավ պատասխանել այն հարցին, թե այս պահին երկրի ներքաղաքական կյանքին միջամտելու մեսիջներ կամ այդպիսի ցանկություն տեսնո՞ւմ է,  թե՞ ոչ:

- Այնուամենայնիվ, այս գիշեր նրանք փորձել են դուրս գալ ՊՊԾ տարածքից, մեքենա  են վարել, փորձել են մոտենալ ոստիկանների կառուցած արգելապատնեշին: Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ կարող է նշանակել:

-  Ես ոչ մի կապ չունեմ նրանց հետ և չեմ կարող ասել, թե զինված խմբի անդամներն ինչ են մտածում  այդ ուղղությամբ, բայց այս պահին բանակցությունների կարիք կա: Կարծում եմ, որ շատ ինտենսիվ բանակցություններ են ահրաժեշտ, և իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ երկրում փոփոխություններ իրականացնելու պահանջը  միայն այդ խմբի պահանջը չէ: Դա ժողովրդի շատ մեծ ծավալ ընդգրկող մասսայի բողոք է, որը տարիներ շարունակ կրկնվում է: Մարդիկ պահանջում են արմատական փոփոխություններ իրենց ներքին կյանում:

Եթե դա չի արվում, այդ փաստարկներն անընդհատ կկրկնվեն: Սա է մեր դիրքորոշումը: Եվ այդ է պատճառը, որ մենք առաջարկել ենք, որ իշխանությունը հասարակության հետ գնա բաց երկխոսության, որոնք դրված են և՛ քաղաքական ուժերի, և՛ հասարակական շարժումների, և՛ ժողովրդի օրակարգում:

Պետք է լիցքաթափվի այս լարվածությունը, և եթե երկխոսություն չլինի, անընդհատ այսպիսի լարված իրավիճակ կլինի: Բոլորն էլ հասկանում են, որ նորմալ պետությունում զենքով որևէ փոփոխություն չեն անում, կամ մարդկանց հետ զենքը ձեռքին բանակցություններ չեն վարում: Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ հասարակության հետ է պետք վարել բանակցությունները և այդ դեպքում, եթե հասարակությունը բավարարվի արդյունքներով, իրավիճակն ինքնին կհանգուցալուծվի:

- Ժողովրդական շարժմանը, անհատ ակտիվիստներից բացի, այսօրվանից  միացել է նաև կուսակցություն: Հնարավո՞ր է, որ ՀԴԿ-ն նույնպես միանա շարժմանը:

- Ես չգիտեմ՝ ով ինչ դրդապատճառներով ինչ է որոշել, բայց ես տեսնում եմ կազմակերպիչների տրամադրվածությունը: Նրանք կարծում են, որ կուսակցություններն առանձնապես չպետք է խառնվեն ստեղծված իրավիճակին և անհատներին են դիմում:

Ես չէի ուզենա այս պահին մի նոր բանավեճ բարձրացնել այս հարցի շուրջ: Մեր կուսակցությունն ունի իր դիրքորոշումը և դա հստակ ներկայացրել է: Դրանով այս պահին մենք կբավարարվենք:

- Այսօր արդեն տասներորդ օրն է, ինչ «Սասնա ծռերը» գրավել է ՊՊԾ գնդի տարածքը: Ձեր կարծիքով՝ իշխանություններն ինչու  բաց երկխոսություն չեն սկսում հասարակության հետ:

- Նոր չէ, որ իշխանությունները որոշակի պնդաճակատություն են ցուցաբերում: Կուտակված հարցեր կան և խնդիր կա այդ կուտակված հարցերին պատասխանելու: Եվ եթե այսպես պետք է շարունակվի, ապա մենք անընդհատ այսպիսի ցնցումների մեջ ենք լինելու: Բացահայտ է մեկ բան, որ այսօր երկրի ֆինանսական վիճակը շատ ծանր է:

Բոլորը հասկանում են, որ տնտեսական զարգացման իրական քայլերը պետք է կյանքի կոչվեն: Հազար հարցեր կան, նորից չկրկնվենք: Դրանք բազմիցս ներկայացրել ենք իշխանություններին, և եթե երկխոսության ճանապարհով չեն գնալու, ուրեմն կնշանակի, որ հերթական անգամ փորձում են հաստատել, որ իրենց ճանապարհն է ճիշտը:

- Դա ավելի չի՞ լարի իրավիճակը:

- Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը: Իշխանությանն այսօր դա է անհրաժեշտ: Իրոք, որոշակի համակարգային փոփոխություններ պետք է կա՛մ սկսեն, կա՛մ էլ երաշխավորեն, որ կսկսեն:

Կարծում եմ, որ ընտրությունները, որոնք պետք է կայանան, պետք է նոր կարգավիճակով ընթանան, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ  ընտրություններով կարելի է արդյունքի հասնել: Երկրորդ՝ պետք է իրոք սահմանադրական կարգին հետևող գործընթաց զարգանա: Եվ եթե հակառակ բանն է լինելու, ուրեմն կնշանակի, որ նորմալ պետություն չենք:

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine