Գվարդիոլան արգելել է ավելորդ քաշ ունեցող խաղացողներին մարզվել ընդհանուր խմբում
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խիստ սննդակարգ է սահմանել թիմում եւ արգելել է ավելորդ քաշ ունեցող ֆուտբոլիստներին մարզվել ընդհանուր խմբում, մինչեւ չնիհարեն, հաղորդում է101greatgoals-ը:
29-ամյա ֆրանսիացի Սամիր Նասրին այդ պատժամիջոցին ենթարկված առաջին ֆուտբոլիստն է:
Թիմում արգելված է պիցան, ծանր սնունդը, քաղցր հյութերը: