Մասկերանոն 3 տարով կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
Sport«Բարսելոնան» ու արգենտինացի պաշտպան Խավյեր Մասկերանոն համաձայնության են հասել համագործակցությունը երկարաձգելու մասին: Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերը:
32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2019 թվականը:
Ավելի վաղ իսպանական մամուլը հաղորդել էր, որ Մասկերանոն այս ամռանը կհեռանա «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով Թուրինի «Յուվենտուս»:
Կրկնակի օլիմպիական չեմպիոնը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2010 թվականից: