Հռոմի Պապը սայթաքել և ընկել է Լեհաստանում պատարագի ժամանակ
International newsԼեհաստանում պատարագի ժամանակ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը Պապը սայթաքել և ընկել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնի է դարձել «Associated Press »-ի հրապարակած տեսանյութից, որտեղ երեւում է, թե ինչպես է Հռոմի Պապը ընկնում: Եկեղեցու սպասավորները նրան օգնում են ոտքի կանգնել և շարունակել պատարագը:
Հռոմի պապը Լեհաստան է մեկնել մասնակցելու Կրակովում հուլիսի 26-31-ն անցկացվող «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համաժողովին: