Թուրքիան կոչ է արել Գերմանիային արտահանձնել Գյուլենի կազմակերպության հետ կապված դատախազներին
International newsԹուրքիայի արտգործնախարարը կոչ է արել Գերմանիային արտահանձնել քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապված մի շարք դատախազների, ովքեր իբր փախել են այնտեղ հեղաշրջման անհաջող փորձից հետո, գրում է РИА Новости-ն:
«Զուգահեռ պետության մի քանի դատավոր և դատախազ Գերմանիայում է, անհրաժեշտ է նրանց արտահանձնել»,- CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախարարը: «Զուգահեռ պետություն» Թուրքիայի իշխանություններն անվանում են Գյուլենի կազմակերպությունը: