Բուլղաիայում 4 ոստիկաններ կասկածվում են ներգաղթյալների անօրինական տեղափոխման համար
International newsԲուլղարական դատախազությունը ուրբաթ հայտնել է Սոֆիայում ոստիկանության 4 աշխատակիցների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են ներգաղթյալների անօրինական փոխադրման համար, փոխանցում է РИА Новости-ն:
Դատախազության ներկայացուցիչ Ռումայանա Արնսուդիվան հայտարարել է, որ մարդկանց անօրինական տեղափոխման հետ կապ ունեցող կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակում հաջողվել է պարզել իրավապահ մարմինների 4 աշխատակիցների կապը դրա հետ։
Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները պարբերաբար կաշառք են ստացել մարդկանց տեղափոխող անձանցից, որպեսզի քողարկեն նրանց գործունեությունը իրավապահ մարմիններից: Նշվում է նաև, որ բոլոր 4-ն անձամբ մասնակցել են մարդկանց տեղափոխման գործողություններին` հանցագործներին ծածկելու համար: