Հիմա ես ու օպերատոր Խարազը նստել ենք Նոյեմբերյանի մի նորաբաց սրճարանում: Ես գարեջուր եմ խմում` Գյումրի, Խարազը` Կոկա կոլա: Խաղաղ երեկո է: Այսօր լավ աշխատեցինք: Ամբողջ օրն անց կացրինք Բարեկամավանում: Այնտեղ էինք, երբ գյուղ եկավ Էդուրադ Շարմազանովը: Ինձ շատ դուր եկավ այն, որ նա իր հետ կամերա չէր բերել և առավել ևս` նա զինվորական հագուստով չէր: Շարմազանովն ասաց, որ այլ գյուղեր էլ է գնացել:
Ֆանտաստիկ հանգստություն է շուրջներս: Անգամ լսվում է ճռեկների (կենդանեիներ են) ձայնը:
Վաղը նկարելու ենք Դովեղում և Բերդավանում:
Ես ամեն օր մտածում եմ` հնարավոր է՞ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Բարի գիշեր և խաղաղություն Կովկասին:
Թաթուլ Հակոբյան
Facebook