Ֆրանսիայում մուսուլմանական համայնքը հրաժարվել է հուղարկավորել քահանային սպանած ահաբեկչին
International newsՖրանսիական Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե կանտոնի մուսուլմանական համայնքը, որտեղ երկու ահաբեկիչների հարձակման հետևանքով քահանա էր սպանվել, հրաժարվել է հուղարկավորել ծայրահեղականներից մեկին` Ադել Քարմիշին:
«Մենք չենք պատրաստվում պղծել իսլամն այդ մարդու պատճառով: Մենք չենք մասնակցի նրա մարմինը հուղարկավորման նախապատրաստելուն», - РИА Новости-ն մեջբերում է տեղի մուսուլմանական մշակութային ասոցիացիայի և մզկիթներից մեկի իմամ Մուհամեդ Կարաբիլայի խոսքը: Այդ մասին իմամը ասել է ֆրանսիական թերթին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երկու տղամարդ դանակներով հարձակում են իրականացրել Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրեի եկեղեցիներից մեկի վրա առավոտյան պատարագի ժամանակ: Նրանք 6 պատանդ էին վերցրել և սպանել 85-ամյա քահանային:
Ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր հարձակման պատասխանատվությունը: