Զիդան. Խեսեն չխաղաց, քանի որ բանակցում է ՊՍԺ-ի հետ
SportՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ իսպանացի կիսապաշտպան Խեսեն բանակցում է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
«Խեսեն իսկապես դիմել է «Ռեալի» ղեկավարությանը տրանսֆերի հարցով: Նա բանակցում է ՊՍԺ-ի հետ: Այդ պատճառով էլ նաեւ չմասնակցեց «Չելսիի» հետ ընկերական հանդիպմանը:
Ալվարո Մորատան ոչ մի տեղ չի հեռանա: Մենք ուրախ ենք, որ նա վերադարձել է հարազատ ակումբ: Նա մեր խաղացողն է:
Էդեն Ազարի մասին ոչինչ չգիտեմ: Մամուլը շատ խաղացողների է կապում մեր ակումբի հետ: Ազարը լավ խաղացող է, բայց նա «Չելսիի» ֆուտբոլիստն է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Խեսեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ գերմանական «Բայերը»: 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2011 թվականից: