Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի ամենագեղեցիկ լողավազանները

Lifestyle

Պանորամային տեսարաններ, ջերմային կասկադներ և այլ հայեցակարգային տարածքներ․ELLE-ն առանձնացրել է աշխարհի ամենագեղեցիկ լողավազանները, իսկ մենք սիրով դրանք ներկայացնում ենք ձեզ։

GRACE SANTORINI, ՀՈՒՆԱՍՏԱՆ

 Grace Santorini, Греция

Հունական Սանտորինի կղզին մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, իսկ էքսկլյուզիվ Grace Santorini հյուրանոցի լողավազանը, որը նախագծել է Divercity Architects դիզայն ստուդիան, ամենատպավորիչ դիզայներական շինություններից մեկն է։ 2010 թվականի Trip Advisor պորտալը հենց այն է ճանաչել Եվրոպայում ռոմանտիկ հանգստի համար 10 լավագույն հյուրանոցներից մեկը։ Հյուրանոցը նաև նոմինացվել է The European Hotel Design Awards 2010-ին։ Անհավանական պանորաման, դեպի հորիզոնը գրավիչ տեսարանը և ամենաշքեղ արևածագերն ու մայրամուտները այն գեղեցկություններն են, որոնք կարելի է տեսնել լողավազանի շեզլոնգներին պառկած։

ANANTARA CHIANG MAI RESORT & SPA, ԹԱՅԼԱՆԴ

Golden Triangle Resort, Таиланд

Թայլանդի ամենախաղաղ հյուրանոցներից մեկը՝ Anantara Chiang Mai Resort & Spa-ն, համարվում է բուդդայական հանգստության օազիս։ Կակաչային բաժանումներով անհավանական գեղեցիկ լողավազանը, որտեղից տեսարան է բացվում դեպի ջունգլին, սուզված է բուսականության և բազմաթիվ չիլլ-աութ գոտիների մեջ։

LOTTE HOTEL, ՄՈՍԿՎԱ

Lotte Hotel, Москва

Մոսկվայում ևս կա լողավազան, որը արժանացել է աշխարհի ամենագեղեցիկ լողավազանի կոչմանը։ Այն գտնվում է Lotte Hotel հյուրանոցի տանիքի տակ՝ Mandara Spa լավագույն մայրաքաղաքային վելնես-համալիրում։ Ի դեպ, «Մանդարային» առաջատարի կոչում տվել են ոչ միայն ասիական շքեղության մթնոլորտի սիրահար հյուրերը, այլև՝ The World Spa & Wellness Awards-ի համաշխարհային փորձագետները, ովքեր անցյալ տարի ճանաչել են այն լավագույն սպան Արևելյան Եվրոպայում։

1500 քառակուսի մետր շքեղ տարածքում՝ շրջապատված սպա խցիկներով, համամներով, շոգեբաղնիքով և ջակուզիով, տեղ է գտել այն՝ աներևակայելի գեղեցիկ հսկա լողավազանը։ Խնամված և անթերի դիզայնով լողավազանը հարմար է ինչպես սպա ռելաքսի, այնպես էլ՝ սպորտային զբաղմունքների համար։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հանգստանալ՝ նայելով գեղեցկուհի լողավազանի խաղաղարար ջրերին, կարող են հարմար տեղավորվել լողավազանի մոտ գտնվող շեզլոնգներում կամ տարբեր հզորության և ջերմության ջակուզիներում։

UBUD HANGING GARDENS, ԲԱԼԻ

 Ubud Hanging Gardens, Бали

Վայրի բնության գեղեցկություն, յուրահատուկ լանդշաֆտ և տարբեր բարձրությունների վրա գտնվող դիտահարթակներ․ Բալիի Ubud Hanging Gardens հյուրանոցի անսովոր լողավազանը առաջարկում է տպավորիչ տեսարան դեպի բլուրները, ջունգլին և հնագույն բուդդայակ տաճարը։

GOLDEN NUGGET HOTEL, ԼԱՍ ՎԵԳԱՍ

Marina Bay Sands Hotel, Сингапур

Լաս Վեգասը սիրում է զարմացնել հյուրանոցի այցելուներին ամենաաղմկոտ և ոչ միանշանակ զվարճանքներով։ Աշխարհի ամենազարմանահրաշ լողավազաններից մեկը գտնվում է Լաս Վեգասի Golden Nugget հյուրանոցում։ Միայն նրա կառուցման համար հյուրանոցի սեփականատերերը ծախսել են ռեկորդային 20 միլիոն դոլար։ Լողավազանը բնակեցված է շնաձկներով, էքզոտիկ ձկներով և այլ ծովային կենդանիներով։ Իսկ հյուրերին հնարավորություն է տրվում լողավ շնաձկների հետ՝ չվտանգելով սեփական կյանքը․ շնորհիվ վտանգավոր ձկների համար նախատեսված հատուկ բաքի, որը տեղավորում է 900 000 լիտր ջուր՝ տպավորթյուն է ստեղծվում, թե դուք լողում եք վտանգավոր գիշատիչների հետ․ ջրում առկա պաշտպանիչ միջնապատը գրեթե անտեսանելի է։

MARINA BAY SANDS HOTEL, ՍԻՆԳԱՊՈՒՐ

Marina Bay Sands Hotel, Сингапур

Այն հարցերում, երբ խոսքը վերաբերվում է քաղաքային բնապատկերների գեղեցկությանը, Սինգապուրը մշտապես մոլորակում բոլորից առաջ է։ Marina Bay Sands հյուրանոցը դարձել է բոլոր դիզայներական հայ թեք թրենդների դասական մարմնավորումը․ 55 հարկ, գրավիչ տեսարան և գիշերային քաղաքի ֆիրմային պանորաման անմիջապես հսկա լողավազանից, որը միաձուլվում է երկնքին։

THE CAMBRIAN HOTEL, ՇՎԵՅՑԱՐԻԱ

The Cambrian Hotel, Швейцария

Վելնեսի թեմային համակարգային մոտեցմամբ հաճելի էկո հյուրանոցը սպա ժանրի դասականներից է։ The Cambrian Hotel հյուրանոցը ոչ միայն Շվեյցարիայի լավագույն հյուրանոցներից մեկն է, այլև՝ գեղեցկագույն տեսարանով մի վայր․ ալպիական բնապատկեր, տաքացվող շքեղ լողավազան և լիարժեք խաղաղություն։ Տարածքին հատուկ հմայք է հաղորդում այն, որ լոգանք ընդունել և վայելել հիդրոմերսող պրոցեդուրաները այստեղ կարելի է նույնիսկ ձմռանը՝ նայելով ձնապատ լեռնային հովիտներին։

HACIENDA NA XAMENA, ԻԲԻՑԱ

 Hacienda Na Xamena, Ибица

Գեղեցկություն, լռություն և հանգիստ․ երեք սյուներ, որոնց վրա հիմնված է Իբիցայի ամենաշքեղ և խաղաղ հյուրանոցի հաջողությունը։ Իր շքեղությունով և հեղինակային խոհանոցով հանդերձ՝ հյուրանոցի ճանաչվածության իսկական պատճառը հսկա սարերը բացվող հրաշալի տեսարանն է․ ծովի մակերևույթից 180 մետր բարձրություն, մաքուր լեռնային օդ, սոճիներ, ֆանտաստիկ մայրամուտներ և ջերմային լողավազանների կասկադներ ու ջակուզի։

- See more at: http://fnews.am/?p=2510416&l=am/photo+ashxarhi+amenagexecik+loxavazanery#sthash.nEFwlqfg.dpuf

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project