Մարկուս Ռեշֆորդ. Պետք է օգտվել Իբրահիմովիչից սովորելու շանսից
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հիացմունքով է խոսել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին, որի հետ մարզվել է մեկ շաբաթ եւ անցկացրել է մեկ հանդիպում:
«Հրաշալի է՝ մենք հնարավորություն ունենք սովորել Զլատանից: Պետք է օգտվել այդ շանսից: Հսկայական օգնություն է ամեն օր նրա հետ մարզվելը: Ինձ օգնում է նույնիսկ այն, որ տեսնում եմ նրա գործողությունները մարզումների եւ հանդիպումների ժամանակ: Նրանից սովորելու շատ բան կա: Հույս ունեմ, որ կկարողանամ հարստացնել իմ զինանոցը»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական խաղում 5:2 հաշվով հաղթել է թուրքական «Գալաթասարային»: Իբրահիմովիչը մասնակցել է առաջին խաղակեսին, Ռեշֆորդը՝ երկրորդին: