Թուրքիայում 33 բարձրաստիճան պաշտոնյայի են ձերբակալել
International newsԱնկարայի դատախազությունն արտոնել է 44 բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը, որոնց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ:
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյաների թվում նահանգապետեր եւ նրանց տեղակալներ կան: 33 մարդ արդեն կալանավորվել է, մնացածը հետախուզման մեջ են:
Հուլիսի 31-ին հայտնի էր դարձել նաեւ թուրքական 1389 զինծառայողի պաշտոնանկության մասին: Նրանց շարքում են մեծ թվով սպաներ, 9 գեներալ, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի խորհրդական Ալի Յազըջին: Նրանց նույնպես կասկածում են Գյուլենի կազմակերպության հետ կապի մեջ:
Նախկին իմամ Գյուլենին, որը ներկայում ԱՄՆ-ում է բնակվում, Անկարայում կոչում են Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի «ոգեշնչող»: