«Մարդասպան թագուհին» վստահ հաղթանակով պաշտպանեց չեմպիոնական իր երկու գոտիները
SportԳերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 2015 թվականի Գերմանիայի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտուհի է ճանաչվել թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնուհի՝ «մարդասպան թագուհի» մականուն ունեցող հայազգի հանարհայտ մարզուհի , ծննդով երևանցի, սակայն արդեն երկար տարիներ պրոֆեսիոնալ ռինգում Գերմանիա ներկայացնող, Համբուրգում բնակվող 28–ամյա Սյուզի Կենտիկյանը:
Հունիսի 30-ին նա Համբուրգի «Alsterdorf Sporthalle» մարզապալատում հավաքված մարզասերների ջերմ աջակցության պայմաներում, պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթև քաշային կարգում WIBF և GBU վարկածներով աշխարհի չեմպիոնուհու գոտիների պաշտպանության մարտում հանդիպեց 36-ամյա խորվաթուհի Նեվենկա Միկուլիչի հետ:
Խորվաթուհին իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշել էր 2013թ, ու այդ ընթացքում անցկացրած 13մենամարտերում 6 հաղթանակ էր տարել, որից 5-ը նոկաուտով, 1 մրցամարտ ավարտել՝ ոչ-ոքի, իսկ 6-ում էր պարտություն էր կրել: Նա այս անգամ չկարողացավ լրջորեն դիմակայել «մարդասպան թագուհուն»:
Հայ բռնցքամարտուհին 10 –րդ ռաունդանոց մարտում մրցավարների միաձայն որոշմամբ հերթական տպավորիչ ու գեղեցիկ հաղթանակ տոնեց, որը պրոֆեսիոնալ ռինգում Կենտիկյանի համար արդեն 36-րդն էր, որից 17-ը նոկաուտով:
Այս վստահ հաղթանակի շնորհիվ Սյուզին պահպանեց WIBF և GBU վարկածներով աշխարհի չեմպիոնուհու իր գոտիները: Նա, ով WBA վարկածով աշխարհի չեմպիոնուհինն էր , այդ երկու գոտիները նվաճել էր իր նախորդ՝ 2015թ հոկտեմբերի 3-ին Համբուրգում մեքսիկուհի Սուսանա Պերես-Կրուզի հետ անցկացրած մենամարտում տոնած համոզիչ հաղթանակի շնորհիվ:
Սյուզին 1987թ սեպտեմբերի 11-ին ծնվել է Երևանում, 5 տարեկանում իր ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, իսկ 1996թ հաստատվել է Համբուրգում:
Կենտիկյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտ է մուտք գործել 2005 թ պայմանագիր կնքելով «Spotlight Boxing» կազմակերպության հետ։ Պրոֆեսիոնալ ռինգում նա իր առաջին մենամարտն անցկացրել է 2005թ հունվարի 15-ին, որի ընթացքում Մագդեբուրգում միավորներով հաղթանակ է տոնել իր հասակակից Լիլյանա Բոնևայի նկատմամբ:
Արամ Ուգուջյան, Ֆեյսբուք: