5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայում
International newsԻնդոնեզիայում տեղի Է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Ինդոնեզիայի Սումբավա կղզուց 56 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա:
Տուժածների, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: