Յագլանդը կմեկնի Թուրքիա
International newsԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը օգոստոսի 3-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Յագլանդը հանդիպումներ կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: