Չինաստանի ՌԾՈՒ-ն Արեւելաչինական ծովում զորավարժություններ է սկսել
International newsՉինաստանի ռազմածովային ուժերը Արեւելաչինական ծովում սկսել են խոշորամասշտաբ զորավարժություններ՝ հրազենային կրակի օգտագործմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը:
Ներկայումս Արեւելաչինական ծովում՝ 16 հազար քառակուսի կիլոմետր տարածքում անցկացվում են գործող ռազմական ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ: Զորավարժություններին ներգրավված են հածանավ, սուզանավ, մի քանի հարյուր նավեր, մի քանի տասնյակ ռազմական օդանավեր, ցամաքում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայաններ:
Զորավարժություններն ուղղված են հետախուզական խնդիրների մշակմանը, մեծ տարածությունների վրա գրոհներին, ինչպես նաեւ էլեկտրամագնիսական ներգործության պայմաններում հակատանկային ընդհանուր պաշտպանությանը: