Yerevan, 13.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուղևորություն դեպի Արցախ. մաս առաջին-Շուշի

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

BlogNews.am-ը որոշել է օգնել այն մարդկանց, ովքեր տատանվում են, թե որտեղ են ցանականում անցկացնել իրենց ամառային հանգիստը։ Մենք առաջարկում ենք անել դա Արցախում ու որոշել ենք Ձեզ զբոսաշրջիկի ուղեցույց պատրաստել: Եվ այսպես՝  ուղղություն առաջին-Շուշի:

Շուշի - Բերդաքաղաք Արցախում: Ծովի մակարդակից բարձր է 1500 մ և շրջապատի վրա ունի կարևոր ռազմավարական իշխող դիրք: Աննկարագրելի գեղեցկության, պատմամշակութային արժեքների ու հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանների շնորհիվ Շուշին վերջին տարիներին դեպի Արցախ մեկնող տուրիստների ամենապահանջված ուղղությունն է: Ստորև դիտեք այն բոլոր վայրերը, որոնք անպայման պետք է տեսնի Շուշի մեկնած ամեն մի զբոսաշրջիկ:

Ղազանչեցոց Մայր տաճարը. Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888 թվականին:

Քաղաքը ունի բազում հուշարձան-աղբյուրներ, ճարտարապետական կոթողներ: Տուրիստների համար հատկապես սիրելի վայր է քաղաքի շուկայի հրապարակը:

Շուշիի Կանաչ ժամը. անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։ Եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն: Պատերի մեջ տեղադրված էր նախկին եկեղեցու արձանագրությունը:

 

Շուշիի պատմությանը, մշակույթին, արհեստենրին  ու ավանդույթներին կարող եք ծանոթանալ՝ լինելով քաղաքի թանգարաններում:

Լինել Շուշիում ու չայցելեց Հունոտի կիրճ (Ջդրդուզ)՝ կնշանակի չտեսնել արցախյան բնության ամենաշքեղ գոհարներից մեկը:  Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը:

Կիրճի ներսում խորհուրդ է տրվում շրջել ոտքով, այդպես դուք հնարավորություն կունենաք տեսնել բազմաթիվ աղբյուրներ, քարանձավներ, անտառներ, ջրվեժներ, հին կամուրջներ, նախկին գյուղ-բնակավայրի արդեն ավերված տներն ու ջրաղացը:

ԼՂՀ տուրիզմի վարչությունը  Արցախ այցելած զբոսաշրջիկների համար դեպի  Հունոտի կիրճի  տեսարժան վայրերը հեշտացնող 3 ուղի է առաջարկում, որոնց մանրամասներին կարելի է տեղեկանալ՝ ձեռքի տակ ունենալով հատուկ  քարտեզ-ուղեցույցը:

Ջրվեժ Մամռոտ Քար (հայտնի է Հովանոց և Զոնտիկ անվանումներով). աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և հոսելով մամռով պատված քարի վրայով,  մշտական ջրվեժ է ձևավորում՝ հովանոցի տեսքով:

Հունոտ Գյուղի Ավերակները. Կարկառ գետի ձախ ափին է գտնվում Հունոտ գյուղը, որը հիմնադրվել է 18-րդ դարում, իսկ 20-րդ դարում՝ լքվել: Այդ փոքրիկ գյուղի ավերակները այսօր զբաղեցնում են մոտ մեկ ու կես հեկտար տարածք: Այստեղ այցելուները կտեսնեն հին շինությունների և գերեզմանների ավերակները:

Քարանձավ Ավանա Կարան. 

գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում գտնվող դժվարանցանելի մի վայրում, որը կոչվում է Ավանի Քերծ: Քարանձավը ունի մոտ 75մ խորություն և մինչև 15մ հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է:

Քարանձավ Ալեքսանա Ղուզեհայտնաբերվել է  Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում: Այն գտնվում է Կարպեն Քերծ սարի ստորոտում՝ Զառ գետի ձախ ափին: Այս քարանձավը ունի մոտ 50մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ:Ժամանակին քարանձավը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի վայր: 

Կատարոտ Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի հենց գագաթին է գտնվում Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը: Կիրճի հիասքանչ պատկերով և ներքևվում գտնվող Կարկառ գետի հովտի պատկերով այս 5 հեկտար տարածքի վրա ձգված վայրում ամենաշատն են սիրում նկարվել Արցախ եկած տուրիստները:

Շուշիում հանգիստն ու սնունդը բավականին մատչելի են, քաղաքի  հյուրանոցները այցելուներին զարմացնում են իրենց հրաշալի սպասարկմամբ ու բավականին մատչելի գնացուցակներով: Բացի հյուրանոցային սննդից, քաղաքի այցելուները օգտվում են նաև արցախյան կերակրացանկով ու կոլորիտային խոհանոցով հարուստ ռեստորաններից, որտեղ ևս հասանելի գներ են բոլորի համար: Օրինակ՝ ահա այս ճաշացանկի համար մենք վճարեցինք ընդամենը 2500 դրամ: Այն ներառում էր ղարաբաղյան թթուների ասորտի(500 դրամ), խոզի մսով ղարաբաղյան կորկոտ (մեկ չափաբաժինը 1200 դրամ), մեկ ժենգյալով հաց (500 դրամ) ու ղարաբաղյան թոնրի հաց (մեկ չափաբաժինը 300 դրամ):

Հյուրանոցային գները: Կարելի է ասել՝ ցանկացած գրպանի համար տեղի հյուրանոցներն ունեն առաջարկ: Մեկ անձի համար վճարը սկսվում է 7000 դրամից և կարող է հասնել մինչև 25 000՝ կախված այն բանից, թե կոնկրետ ինչ հյուրանոց կնախընտրեք Դուք: Հարկ է նշել, որ մինիմալ վճարով հյուրանոցային համարները ապահովում են հանգստի ու ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նախաճաշ, լոգարան, հեռուստացույց  և անվճար Wi-Fi:

Քաղաքի առօրյային ու կենսաձևին ծանոթանալու համար ընդամենը պետք է մի փոքր շրջել Շուշիի փողոցներով ու շփվել  հյուրասեր ու գրկաբաց շուշեցիների հետ:

Եվ վերջապես ամենակարևոր հարցը. ինչպե՞ս մեկնել Արցախ: Տարբերակները չորսն են. Դուք դա կարող եք անել սեփական մեքենայով (վառելիքի համար կվճարեք մոտ 10 000 դրամ),  օգտվելով գոյություն ունեցող բազմաթիվ տուրերից (գները տատանվում են 30 000-40 000-ի սահմաններում), վարձելով տաքսի (Երևանից Ստեփանակերտ տաքսու մեկ անձի վճարը 8000 դրամ է), կամ էլ օգտվել Երևան-Ստեփանակերտ և հակառակ ուղղությունը սպասարկող հանրային ուղևերափոխադրման ծառայություններից (Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 5000 դրամ, երթուղին իրականացվում է Ford մակնիշի միկրոավտոբուսներով, ինչպես նաև հարմարավետ ավտոբուսներով: Մեկնելու վայրը՝ Երևանի կենտրոնական ավտոկայան (չշփոթել կայարանի հետ):

Շուշիի տարածքում, ինչպես նաև դեպի Ստեփանակերտ Դուք կարող եք շրջել բացառապես երթուղային ավտոբուսներով: Շուշի-Ստեփանակեր երթուղու արժեքը ընդամենը 200 դրամ է, սակայն այս դեպքում պետք է հստակ իմանալ երթուղիների ժամանակացույցը: Դեպի Հունոտի կիրճ արգելանոց տանող երթուղիները ևս անհավանական մատչելի են: Մանրամասներին ծանոթանալու համար ընդամենը պետք է տեղ հասնելուն պեզ զանգահարել ԼՂՀ տուրիզմի վարչություն և բոլոր հարցերի պատասխանները կստանաք վայկյանների ընթացքում:Ահա այսպիսին է Շուշին՝ հնի ու նորի, կառուցվողի ու ավերվածի, անցյալի ու ապագայի խաչմերուկում հավերժ կանգուն  անառիկ բերդաքաղաքը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Աշոտ Երամիշյանի

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution