Չեչնիան ունակ է ոչնչացնել ԻՊ-ը. Կադիրով
International newsՉեչնիայի ղեկավարի պարտականությունները կատարող Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիան ունակ է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
«Մենք ունակ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իսլամական պետությունը իրենց իսկ սեփական որջում: Կամավորների ջոկատները նույնիսկ ինքնուրույն կարող են տալ նրանց ընտրության իրավունք` վայր դնել զենքը կամ լինել սիրիական հողում թաղվածների շարքում: Եթե ինչ-որ մեկի մտքով կանցնի շարժվել դեպի Ռուսաստանի կողմը, մենք կընդհատենք նրա ճանապարհը մեր երկրից բավականին հեռու վայրերում: Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք կգանք նրանց մոտ, ում գլխում նույնիսկ երազում է Ռուսաստանի ժողովրդի և ղեկավարության հասցեին սպառնալիք հնչեցնելու միտքը եկել»,- գրել է Կադիրովը: