Ֆրանսիայում 2015-ից ի վեր փակվել է առնվազն 20 մզկիթ և աղոթավայր
International newsՖրանսիայի իշխանությունները փակել են մոտ 20 մզկիթ և աղոթքի սենյակ 2015թ. դեկտեմբերից ի վեր, որտեղ, ենթադրվում է, հավաքվել են ծայրահեղականները, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
«Ֆրանսիայում տեղ չկա նրանց համար, ովքեր աղոթքի սենյակներում կամ մզկիթներում ատելության կոչ են անում և սադրում այն, ինչպես նաև չեն հետևում հանրապետության մի շարք որոշակի սկզբունքների: Մասնավորապես, ես նկատի ունեմ տղամարդկանց և կանանց միջև հավասարությունը»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ ինքը մի քանի ամիս առաջ որոշում է կայացրել փակել մզկիթները արտակարգ դրության ռեժիմի շրջանակում, կամ վարչական միջոցներով: Կփակվեն նաև այլ մզկիթներ` հաշվի առնելով այն տեղեկությունը, որ ունեն իշխանությունները:
Ֆրանսիայում կա 2.500 մզկիթ և աղոթավայր: Համարվում է, որ նրանցից 120-ը տարածում են ֆունդամենտալիստական գաղափարախոսություն, փոխանցում է РИА Новости-ն: