Լրատվամիջոց. Ամերիկյան հետախույզ- օդանավերը մոտեցել են Ռուսաստանի սահմաններին
International newsԱմերիկյան RC-135 երեք ռազմավարական հետախույզ -օդանավեր են մոտեցել Ռուսաստանի սահմաններին՝ Բալթիկայում ու Հեռավոր Արեւելքում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով կայքերը, որոնք հետեւում են ռազմական ավիացիայի տեղաշարժին:
Դրանց տվյալներով, 64-14844 եւ 64-14849 համարանիշներով ու ABYSS91 եւ FAZIO99, ազդանշաններով հետախույզ- օդանավերը որոնք «Միդենհոլ» օդակայանից Մեծ Բրիտանիա էին թռչում, Բալթիկայի կողմից մոտեցել են Կալինինգրադի շրջանի սահմաններին: ԱՄՆ ՌՕՈւ եւս մեկ հետախուզական օդանավ՝ 64-14845 համարով, մոտեցել է Անադըրյուին Չուկոտկայի շրջանում: