Կլոպ․ Անգլիայում միանգամից մի քանի ակումբներ իրենց առաջատար են համարում
Sport«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան ամենամրցունակ լիգան է։
-Պրեմիեր լիգայում չեմպիոն դառնալն ավելի բարդ է, քան աշխարհի ցանկացած այլ առաջնությունում։ Եթե ձեզ պետք է ամենամեծ մարտահրավերը, ամենամեծ աշխատանքը՝ եկեք Անգլիա։ Մյուս երկներում կան ընդգծված ֆավորիտներ։ Օրինակ՝ Գերմանիայում ֆավորիտ է «Բավարիան»․ եթե ցանկանում ես չեմպիոն դառնալ, պարզապես պետք է գոնե մեկ խաղում հաղթես մյունխենցիներին, իսկ մյուսներին շրջանցելը հեշտ կլինի։
Անգլիայում դժվարության բոլորովին այլ մակարդակ է։ Այստեղ միանգամից մի քանի ակումբներ իրենց առաջատար են համարում։ Այստեղ ամեն ինչ այլ է,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։