Հեղաշրջման փորձը Թուրքիային 100 մլրդ դոլար է արժեցել
International newsԹուրքիայում զինվորականների նախաձեռնած հեղաշրջման անհաջող փորձը երկրին 100 մլրդ դոլար է արժեցել: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է առևտրի և մաքսային ծառայության նախարար Բուլենթ Թյուֆենչքին:
«Ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, շենքերը. 300 մլրդ լիրա (100 մլրդ դոլար)», - ասել է նախարարը Hurriyet պարբերականին տված հարցազրույցում` խոսելով հեղաշրջման գիշերը բախումների ընթացքում տեղի ունեցած ավերածությունների մասին:
Թյուֆենքչիի խոսքով` հեղաշրջման փորձից հետո մի շարք արտասահմանյան ընկերություններ արդեն հրաժարվել են աշխատել Թուրքիայի հետ: Երկրում տիրող իրավիճակը ազդել է նաև պոտենցիալ օտարերկրյա ներդրողների տրամադրվածության վրա:
Նախարարն ընդգծել է, որ այնուամենայնիվ երկիրը մեծապես չի տուժել. գլխավոր ֆոնդային բորսայի ցուցանիշները սահմանափակ ծավալով են նվազել:
Հիշեցնենք, որ զինվորականները հեղաշրջման փորձն իրականցրել էին հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը: