Գևորգ Պողոսանը, Արամ Բարեղամյանն ու Մարատ Դաուդովը հանդես չեն գա «Ալաշկերտ»-ում
SportԵրևանի «Ալաշկերտ»-ը փոխադարձ համաձայնությանբ խզել է պայմանագիրը 3 ֆուտբոլիստի հետ: Այս մրցաշրջանում թիմի կազմում հանդես չեն գա պաշտպան Գևորգ Պողոսանը, կիսապաշտպաններ Արամ Բարեղամյանն ու Մարատ Դաուդովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է երևանյան ակումբի լրատվության բաժինը:
Արամ Բարեղամյանն «Ալաշկերտ» էր տեղափոխվել 2014 թվականին, Գևորգ Պողոսյանը` 2015-ին, իսկ Դաուդովը՝ այս տարվա հունիսին: