Օբաման Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Անդրխաղաղօվկիանոսյան գործակցության վերաբերյալ առեւտրական համաձայնագրին
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) մասին առեւտրական համաձայնագրին, որի մասնակից է հանդիսանում 12 երկիր եւ որի վերաբերյալ բանակցությունները վարվել են Օբամայի` Սպիտակ տանը գտնվելու գրեթե ամբողջ ընթացքում:
Օբաման նշել է, որ ԱԽԳ-ն կհանգեցնի ամերիկյան ապրանքների վրա տուրքերի նվազմանը եւ, բացի այդ, շուկաներն ավելի արդար կդարձնի ամերիկացի բանվորների համար, որովհետեւ համաձայնագրի այլ մասնակիցների կպարտավորեցնի աշխատանքային հարաբերությունների եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ավելի կարծր ստանդարտների հետեւել, հայտնում է Ամերիկայի Ձայնը: