Թուրքիայի իշխանությունները ձերբակալություններ են սկսել գիտաշխատողների շրջանում
International newsԹուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում երկրի Գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդում: Ձերբակալությունների մասին հաղորդումներ են ստացվում, սակայն ձերբակալվածների հստակ թիվը դեռ հայտնի չէ:
Ինչպես ընդգծում է BBC-ն` գիտաշխատողները հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո սկսված զտումների ալիքի հերթական զոհերն են:
Նախօրեին հայտնի էր դարձել 94 ֆուտբոլային մրցավարների և նրանց օգնականների հեռացման մասին, ինչը ևս կապված է հեղաշրջման փորձի հետ:
Հեղաշրջման օրվանից ի վեր երկրում 60 000 մարդ է ձերբակալվել, այդ թվում` զինվորականներ, դատավորներ, լրագրողներ, համալսարանի դեկաններ և դասախոսներ, որոնք կասկածվում են հեղափոխությանը ներգրավվածության մեջ: Թուրքիայում ավելի քան 2000 հաստատություն է փակվել: