«Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Լեսթերին»
SportՖուտբոլի Իսպանիայի ու Անգլիայի չեմպիոններ «Բարսելոնան» եւ «Լեսթերն» օգոստոսի 3-ին ընկերական խաղ անցկացրին Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում: Կատալոնական ակումբն առավելության հասավ 4:2 հաշվով:
Առաջին խաղակեսում «Բարսելոնան» շանս չտվեց մրցակցին եւ խփեց 3 անպատասխան գոլ: Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Մունիր Էլ Հադադին, մեկ անգամ էլ աչքի ընկավ ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը:
Ընդմիջմանն անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին կատարեց 7 փոխարինում՝ փոխելով խաղը: Երկրորդ խաղակեսում լեսթերցիները Մոսկվայի ԲԿՄԱ-ից տեղափոխված նիգերիացի հարձակվող Ահմեդ Մուսայի դուբլի շնորհիվ կրճատեցին հաշիվը, սակայն ավելին անել չհաջողվեց: «Բարսելոնան» էլ վերջնամասում խփեց նաեւ չորրորդ գոլը: Խաղի վերջակետը 84-րդ րոպեին դրեց 17-ամյա Ռաֆա Մուխիկան, որն առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» գլխավոր թիմում:
Ընկերական խաղ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 4:2
Մունիր Էլ Հադադի, 26, 45, Լուիս Սուարես, 3, Ռաֆա Մուխիկա, 84 – Ահմեդ Մուսա, 48, 66