Հռոմում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները` ահաբեկչական սպառնալիքի պատճառով
International newsՀռոմի ոստիկանական վարչության ղեկավար Նիկոլո Դ'Անջելոն նոր հրահանգ է արձակել` ուժեղացնելու իտալական մայրաքաղաքում անվտանգության միջոցառումները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով Il Messaggero թերթին, այս անվտանգության միջոցառումների ուժեղացումը պայմանավորված է մեծ ահաբեկչական սպառնալիքով:
Անվտանգության խստացված միջոցառումներն իտալական մի շարք քաղաքներում գործում են արդեն մոտ 9 ամիս` անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած փարիզյան ահաբեկչություններից հետո:
Ուժեղացվել է բազմաթիվ կարևորագույն կառույցների անվտանգությունը: Իսկ կարգուկանոնի պահպանման համար ներգրավել են հավելյալ անվտանգության ուժեր: