Հենրիխ Մխիթարյան. Միշտ ուրախ կլինեմ տեսնել Գյունդոգանին
SportՀայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին ակումբակից Իլկայ Գյունդոգանին, որը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիում»:
«Կարեւոր չէ, որ Գյունդոգանն իմ մրցակիցն է լինելու «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում: Նրա հետ հանդիպման համար ուրախ կլինեմ ցանկացած ժամանակ ու վայրում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ էր անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել էր 4383 րոպե: