Անչելոտի. Կարևորագույն խաղերից մեկից առաջ Ռոնալդուին ասացի…
SportՄադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ներկայումս գլխավորում է Մյունխենի «Բավարիա»-ն, հայտնի է իր սաների հետ հիանալի հարաբերություններ ստեղծելու ունակությամբ:
Իտալացի մասնագետը նշել է, որ սիրում է երբեմն կատակել բարձրակարգ ֆուտբոլիստների հետ:
«Երբ դեռ գլխավորում էի «Ռեալ»-ը, կարևորագույն խաղերից մեկից առաջ Քրիշտիանուին ասացի, որ նա պետք է լինի պահեստայինների նստարանին:
«Մեր խաղը սկսվելու է 16:00-ին, և դու վաղը հանգստանալու հնարավորություն կունենաս»,- ասացի նրան: Ռոնալդուն շոկի էր ենթարկվել, երբ ասացի, որ նա պահեստայինների նստարանին է լինելու: Տեսնելով նրա վիճակը, շտապեցի հայտնել, որ կատակում էի»,- Four-Four-Two-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: