«Ման. Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հավասարապես կվճարեն Պոգբայի գործակալի միջնորդավճարը
SportԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
«The Telegraph» պարբերականի տեղեկություններով, անգլիական ակումբը կարող է 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել մինչև կիրակի օրը «Լեսթերի» դեմ կայանալիք Անգլիայի գավաթի հանդիպումը։
Տրանսֆերի արժեքը կկազմի 110 միլիոն եվրո, իսկ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան այդ գործարքից 20 միլիոն եվրո կստանա։ Ակումբները պայմանավորվել են այդ գումարը հավասարաչափ վճարել Ռայոլային։