Ալոնսոն չի բացառում MLS-ում խաղալու տարբերակը
Sport«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի բացառում, որ 2016-17թթ․ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել MLS։
-Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա այս մրցաշրջանից հետո․ կմնա՞մ «Բավարիայում», թե՞ ոչ։ Կարիերայիս շարունակության տարբերակներից մեկը MLS-ի ակումբներից որևէ մեկը տեղափոխվելն է։ Բնականաբար, լրջորեն եմ մտածում այդ մասին։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները,-Ալոնսոյի խոսքը մեջբերված է «ESPN»-ից։
Հավելենք, որ Խաբի Ալոնսոյի՝ մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017-ի ամռանը։