Սերեսո․ Սիմեոնեն երկար տարիներ կաշխատի «Ատլետիկոյում»
Sport«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն բացառում է, որ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կհեռանա թիմից։
-«Ատլետիկոյում» Դիեգոն իրեն երջանիկ և հանգիստ է զգում։ Նա երկար տարիներ աշխատելու է այստեղ։ Ղեկավարությունը լիովին աջակցում է նրան, իսկ երկրպագուները շատ են սիրում։ Հիմա նա նախկինի պես աշխատում է «Ատլետիկոյի» նպատակների համար,-Սերեսոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սիմեոնեն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է՝ կհեռանա, եթե աստղային հարձակվողի չգնեն։ Մադրիդյան ակումբն օրեր առաջ «Սևիլյայից» գնեց Կևին Գամեյրոյի տրանսֆերը։ Վերջինս Իսպանիայի 2015-16թթ․ առաջնությունում մասնակցել է 31 խաղի, խփել է 16 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում։