Հեղաշրջման փորձի ժամանակ ապստամբներին չի հաջողվել խոցել Էրդողանի օդանավը վառելիքի պակասի պատճառով
International newsԹուրքիայում պետական հեղաշրջման փորձի օրը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը չեն խոցել այն պատճառով, որ ապստամբների գրաված կործանիչը ստիպված է եղել վերադառնալ վերալիցքավորման համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես` Yeni Safak իշխանամետ պարբերականը:
Հուլիսի 16-ի գիշերը նախագահ Էրդողանը կոչ էր արել երկրի բնակիչներին դուրս գալ փողոցներ` պայքարելու ապստամբների դեմ: Կոչ անելուց հետո նա հեռացել էր Մարմարիս առողջարանային քաղաքի հյուրանոցից և ուղևորվել Դալամանի օդանավակայան և այնտեղից մեկնել Ստամբուլ:
Նախագահի թռիչքի երթուղին փոփոխության է ենթարկվել, երբ հայտնի է դարձել, որ մի շարք F-16 կործանիչներ, որոնք ղեկավարում էին ապստամբները, փոխել են ընթացքի ուղղությունը: Մոտ կես ժամ Էրդողանի օդանավը պտտվում էր երկնքում` անվտանգության նպատակով:
Այդ պահին Ստամբուլի երկնքում գտվող կործանիչներից մեկը Էրդողանի ինքնաթիռը գրավելու ուղղություն էր վերցրել, սակայն այն պահին, երբ Էրդողանի Gulfstream-ը հայտնվել էր հրթիռակոծման համար հասանելի հեռավորությամբ, կործանիչի վառելիքն սպառվել է, և այն ետ է շրջվել: