Ռոնալդուն, Գրիզմանն ու Բեյլը կպայքարեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար
SportՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի՝ 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդների անունները:
Լավագույն եռյակում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կիշտիանու Ռոնալդուն ու Գարեթ Բեյլը եւ «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ինչպես միշտ, ժյուրիի կազմում ընդգրկվել են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների լրագրողներ: Նրանցից յուրաքանչյուրը հերթականությամբ նշել է Եվրոպայի 5 լավագույն ֆուտբոլիստներին:
Քվեարկության արդյունքում լավագույն տասնյակում տեղ էին գտել նաեւ՝ Լուիս Սուարեսը («Բարսելոնա», Ուրուգվայ), Լիոնել Մեսին («Բարսելոնա», Արգենտինա), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս», Իտալիա), Պեպեն («Ռեալ», Պորտուգալիա), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Տոնի Կրոսը («Ռեալ», Գերմանիա) եւ Թոմաս Մյուլերը («Բավարիա», Գերմանիա):