Պաշտոնական. Արկադի Անդրեասյանը՝ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ
SportԼեգենդար արարատցի Արկադի Անդրիասյանը գլխավորեց «Արարատը»:
68-ամյա մասնագետը գլխավորել է մեր թիմը տարբեր ժամանակշրջաններում: Նրա օրոք «Արարատը» դարձել է Հայաստանի Գավաթակիր (1996/97), Սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):
Որպես ֆուտբոլիստ Անդրիասյանը երկու անգամ դարձել է ԽՍՀՄ Գավաթակիր (1973, 1975) և մեկ անգամ չեմպիոն (1973), երկու անգամ շահել է առաջնության արծաթե մեդալները (1971, 1976 (գարուն)): 1971, 1973, 1974, 1975 թթ. Անդրիասյանը ընդգրկվել ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, իսկ 1973-ին ճանաչվել է երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: Առաջնության լավագույն ռմբարկու է դարձել 1976-ին (գարուն): ԽՍՀՄ հավաքականի կազմում Անդրիասյանը դարձել է 1972 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Անդրիասյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ ունի, հանիսանում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր:
Բազմաթիվ հաջողություններ և նվաճումներ ենք մաղթում Արկադի Գեորգիչին հարազատ ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում: Հավատում ենք, որ ճանաչված մասնագետի հսկայական փորձն ու ֆուտբոլային գիտելիքները կնպաստեն «Արարատի» վերելքին:
Լուսանկարը` PAN Photo