Անգլիայի Սուպերգավաթ. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ «Լեսթերի» դեմ
SportՀայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը Անգլիայի Սուպերգավաթի (The Community Shield) խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում է:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նոր մրցաշրջանի առաջին տիտղոսը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կվիճարկի Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթին»: «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթակիրն է:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Բլինդ, Շոու, Ֆելաինի, Քարիկ, Լինգարդ, Մարտիալ, Իբրահիմովիչ, Ռունի:
«Լեսթեր Սիթի». Շմեյխել, Սիմփսոն, Հաթ, Մորգան, Ֆուքս, Մահրեզ, Դրինքուոթեր, Քինգ, Օլբրայթոն, Օկազակի, Վարդի:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: