Ավստրիան մտադիր է արգելափակել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանացությունները
International newsՊաշտոնական Վիեննան մտադիր է արգելափակել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների նոր փուլ սկսելու փորձերը: Այս մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Հղում կատարելով այն հանգամանքին, որ Թուրքիան չի կատարում Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմին ացնելու պահանջները՝ նա ասել է, որ դեմ է նոր բանակցություններին: «Ես դեմ եմ դրանց», - ասել է Կուրցը, ում կարծիքով ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների հարցով պայմանավորվածությունները չեն անցնի փորձությունները:
Այս տեսանկյունից նա խոսել է Եվրամիության միասնական սահմանային եւ մերձափնյա անվտանգության մեխանիզմի ներդրումը: «Անթույլատրելի է, որ Հունաստանը և Իտալիան միայնակ լուծեն այդ խնդիրը: Պատգամել այդ գործառույթները Թուրքիային նույնպես չի կարելի: Այսպիսով, դուք հայտնվում եք կախվածության մեջ, և դա կավարտվի շանտաժով»,- վստահ է Կուրցը:
Բացի այդ խոսելով Թուրքիայում չհաջողված հեղաշրջումից հետո տեղի ունեցող կադրային տոտալ «զտումներից», մասսայական ձերբակալություններից՝ նա վստահություն է հայտնել, որ այն, ինչ կատարվում է Թուրքիայում, չի համապատասխանում «եվրոպական հիմնարար արժեքներին»: