Կուբանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ենթադրաբար մեկ զոհ կա
International newsԿրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում ընկել է Ми-2 ուղղաթիռը, РИА Новости-ին հաղորդել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ներկա պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի ուժերը։ Ուղղաթիռի, դրա բնութագրության և պատկանելության, ինչպես նաև տուժածների վերաբերյալ մանրամասները պարզվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես նշել է Կուբանի ԱԻՆ-ի ներկայացուցիչը, իրավիճկը գտնվում է փրկարարների վերահսկողության տակ։
Interfax-ը հայտնում է, որ ըստ ԱԻՆ-ի ներկայացուցչի նախնական տվյալների՝ ուղղաթիռի օդաչուն մահացել է։ Հարավային տրանսպորտային դատախազության ներկայացուցիչ Ագնեսա Սավչենկոն Interfax-ին պատմել է, որ դեպքի վայրում դատախազության ներկայացուցիչներն արդեն սկսել են հետաքննությունը։