Էրդողանը կազմակերպում է իրեն աջակցող խոշոր հանրահավաք
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո Ստամբուլի Յենիկապի շրջանում կկազմակերպի իրեն աջակցելու մեծամասշտաբ հանրահավաք, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ 3 շաբաթվա ընթացքում ի հավանություն Էրդողանի քաղաքականության հանրահավաքներ տեղի են ունեցել ամեն գիշեր, սակայն ամենամեծը կկազմակերպվի կիրակի: Սպասվում է, որ հանրահավաքին կմասնակցեն մի քանի հարյուր հազար մարդ, այն կկոչվի «Դեմոկրատիա և նահատակների երթ»:
Թերթիկները, որոնք մարդկանց կոչ են անում մասնակցելու ցույցին, դրվել են ստամբուլյան բնակարանների շեմերին: «Հաղթարշավը պատկանում է դեմոկրատներին, իսկ հրապարակները պատկանում են մարդկանց»,- ասված է տեքստում: Այնտեղ նաև նշված է, թե ինչպես քաղաքային տրանսպորտով անվճար հասնել նշված վայր: