Օբամեյանգ. Անկասկած մնում եմ «Բորուսիայում»
SportԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես հերքել է իր հնարավոր տեղափոխության վերաբերյալ բոլոր խոսակցությունները:
«Ես անկասկած մնում եմ «Բորուսիայում»: Իմ ապագայի վերաբերյալ հարցերի այլեւս չեմ պատասխանի: Ես ուժերիս գագաթնակետին եմ եւ ընդունել եմ կարեւոր որոշում: Բունդեսլիգան ուժեղ առաջնություններից մեկն է: Հույս ունեմ, որ մենք արժանի մրցակցություն ցույց կտանք «Բավարիային» եւ մյուսներին»,- Օբամեյանգի խոսքը փոխանցում է «Բորուսիայի» կայքը:
Եվրոպական մամուլի տվյալներով, Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու Անգլիայի մի քանի ակումբներ: