Հուսով եմ` «Յունայթեդ»-ը բազմաթիվ տիտղոսներ կնվաճի. Իբրահիմովիչ
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ուրախ է, որ կարողացել է օգնել իր թիմին տիտղոս նվաճել: Շվեդ հարձակվողը հաղթանակ է պարգևել թիմին Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության «Լեսթեր»-ի դեմ խաղում:
«Հիանալի եմ ինձ զգում: Առաջին պաշտոնական խաղն ու առաջին մեծ հաղթանակը: Ինձ համար սա 31-րդ տիտղոսն էր: Հուսով եմ` «Յունայթեդ»-ը բազմաթիվ տիտղոսներ կնվաճի:
Բարդ խաղ էր: «Լեսթեր»-ը շատ հզոր է, բայց մենք ֆանտաստիկ թիմ ենք, որի կազմում ընդգրկված են գերազանց ֆուտբոլիստներ: Մարզիչն անում է հնարավորը, որպեսզի մենք հաղթանակներ տանենք»,- ВВС-ն մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը: