Բուլղարիայում ձերբակալել են Charlie Hebdo-ի վրա հարձակվողներից մեկի ազգականին
International newsBBC-ի փոխանցմամբ` Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Մուրադ Համիդին՝ Փարիզում Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակում իրականացրած ահաբեկիչներից մեկի փեսային: Այդ մասին կիրակի օրը հայտնել է Բուլղարիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռումյանա Բիչվարովան:
«Մուրադ Համիդը ձերբակալվել է: Նրա վարքագիծը եղել է արտասահմանցի վարձկանի նման: Տեղի է ունենում դատական գործընթաց, որի արդյունքում լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն»,- ասել է Բիչվարովան: Նա նաև հաստատել է ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, որ ահաբեկչի ազգականի նկատմամբ ձերբակալման համաեվրոպական հրաման է Եվրոպա:
Բուլղարական ԶԼՄ-ները հավելում են, որ Մուրադ Համիդը ձերբակալվել է հուլիսի վերջին Թուրքիայի սահմանի մոտ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը միանալու փորձի կասկածանքով, իսկ հուլիսի 28-ին Թուրքիայի իշխանությունները նրան արտաքսել են Բուլղարիա, որտեղ նա եղել է անօրինական միգրանտների կենտրոնում: