ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարը Ռուսաստանն անվանել է երկրի գլխավոր սպառնալիքը
International newsՌուսաստանը ներկայումս Միացյալ Նահանգների գլխավոր սպառնալիքն է: Այս մասին «Fox News» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը համար մեկ սպառնալիքն է»,- նշել է նա:
Ըստ Ջեյմսի, Ռուսաստանն ունի միջուկային զենք և վերջին տարիներին իրեն շատ ագրեսիվ է պահում: Նա նաև հավելել է, որ դա «շատ է անհանգստացնում» Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին:
Նախարարը նաև հավելել է, որ վերջերս եղել է Ուկրաինայում, որը տառապում է Ղրիմի` Ռուսաստանին միացվելու պատճառով: