«Ռիո-2016». Իսպանացի լողորդն արտասվել է որակազրկումից հետո. մրցավարը նրան վերադարձրել է մրցուղի
SportՌիոյի օլիմպիական խաղերի լողի ազատ ձևի 400 մետր տարածության մրցմանն իսպանացի լողորդ Միգել Դյուրան Նավիան մրցավարի՝ մեկնարկն ազդարարող սուլիչից վաղ է ցատկել: Հասկանալով, որ որակազրկվել է' լողորդն արտասվելով լքել է լողավազանը:
Մի քանի րոպե անց նա վերադարձավ մրցուղի, քանի որ մրցավարները փոխել էին որակազրկման մասին որոշումը: Նրանք համարեցին, որ լողորդի՝ մեկնարկից վաղ ցատկը կապված էր տրիբունայից հնչած կտրուկ ձայնի հետ:
Այդուհանդերձ, Նավիան չկարողացավ մեդալ նվաճել: Նա գրավեց 8-րդ հորիզոնականը՝ մի քանի վայրկյան զիջելով անձնական ռեկորդը: