Մեքսիկայում առնվազն 38 մարդ Է զոհվել «Էռլ» փոթորկի հետեւանքով
International newsԱռնվազն 38 մարդ Է զոհվել Մեքսիկայի արեւելքում «Էռլ» արեւադարձային փոթորկի հարուցած տեղատարափ անձրեւների եւ սողանքների հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական իշխանությունները:
Ամեից շատ մարդ Է զոհվել Պուեբլայի նահանգի Ուաուչինանգոյի մունիցիպալիտետում: Տեղական կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ այստեղ սողանքների զոհ Է դարձել 28 մարդ, այդ թվում՝ 15 երեխա:
Ավելի վաղ Վերակրուսի նահանգապետ Խավիեր Դուարտեն նաեւ հավաստել Է ամբողջ տարածաշրջանում 10 մարդու զոհվելը: Շուրջ 2 հազար տուն վնասվել Է: Փոթորկին ուղեկցող սաստիկ անձրեւները տարածաշրջանում հանգեցրել են առնվազն 15 գետերի վարարումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: