Հուրի Գեբեշյանը`«Ուոլ Սթրիթ ջորնալ»-ի անդրադարձում
SportՄիջազգային հեղինակություն ունեցող պարբերականներից մեկը՝ «Ուոլ Սթրիթ ջորնալ»-ը գրել է հայ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի մասին:
«Հայաստանի ոսկե մեդալակիր Հուրի Գեբեշյանը հայկական սփյուռքի հպարտությունն է: Ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականի ընտանիքում մեծացած Հուրին իրականցրեց իր երազանքը: Մարմանամարզուհին կարողացավ կատարել մի հնարք, որը մինչ այժմ չկար մարմնամարզությունում: Զուգափայտի վրա Գեբեշյանի 360 աստիճան պտույտով հնարանքը կստանա «Գեբեշյան» անվանումը: Հնարքը կատարելուց հետո Հուրին համբուրեց զուգափայտը և արժանացավ հանդիսատեսի ծափողջույններին: Մրցավարները հայ մարզուհու ելույթի համար սպասվածից պակաս միավորներ տվեցին:
«Ինձ համար զարմանալի էր տեսնել այսքան մարդու, ովքեր ինձ աջակցում էին: Դուք ինձ համար սոցկայքերում էջ էիք պատրաստել, որտեղ աջակցում էիք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սպորտասեր հայերին, ովքեր այս ընթացքում ինձ հետ էին»,-նշել է Հուրի Գեբեշյանը:
Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհին ավարտել է իր մրցելույթները Ռիո-2016-ում՝ որակավորման մրցաշարում զբաղեցնելով 37-րդ տեղը: