«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերը կվճարի 3 տարում
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի գումարը Թուրինի «Յուվենտուսին» կվճարի 3 տարվա ընթացքում, հայտնում է Goal.com-ը:
Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմելու է 105 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն բոնուսներ, եթե Պոգբան երկարաձգի պայմանագիրը կամ «Մանչեսթեր Յունայթեդը» նրան 5 տարում վաճառի 50 միլին եվրոյից ավելի գումարով:
Պոգբայի գործակալ Մինո Ռայոլային հասանելիք 20 միլիոն եվրոն 2 ակումբները կվճարեն միասին: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացու վերադարձի մասին պաշտոնապես հայտնել էր օգոստոսի 7-ին: Նա անգլիական ակումբի երիտասարդական եւ գլխավոր թիմի խաղացող է եղել 2009-2012 թվականներին: